Մեծ Բրիտանիայում գովազդի չափորոշիչների համար պատասխանատու ընկերությունը (ASA) արգելել է BMW-ի գովազդային հոլովակի ցուցադրումը պետության մեջ, որը կրում էր Get Out There անվանումը: Պատճառը մեքենայի վտանգավոր վարման տեսարաններն են:
Ներկայացված հոլովակը տևել է մոտավորապես 1 րոպե, իսկ դրանում ցուցադրել են, թե ինչպես են BMW մեքենաները՝ хDrive-ով, շարժվում կեղտի, ձյան, թաց խոտերի միջով:
ASA-ի որոշման մեջ ասվում է, որ տեսանյութում ցուցադրվել է хDrive մեխանիզմի հնարավորությունը՝ իրականացնելու արագ, անպատասխանատու և վտանգավոր տեղափոխում, որը մատուցվում է որպես հաճույք ստանալու միջոց:










































