Իլոն Մասկը հրապարակել է առաջին, գրեթե ավարտված Boring Company-ի Լոս Անջելեսում գտնվող թունելի տեսանյութը, որը ձգվում է մինչև քաղաքի միջազգային օդանավակայանը և լրացուցիչ մուտք ունի SpaceX-ի շտաբ գրասենյակ:
Մասկը հայտարարել է, որ թունելը գրեթե ավարտին է հասցվել և մի քանի ամսից կկարողանա անվճար ուղևորություններ առաջարկել հանրությանը:
Թեպետ մարդիկ վերջին հաշվով ստիպված կլինեն վճարել Boring Company-ի էլեկտրական փոխադրամիջոցների տոմսերի համար, բայց Մասկը խոստանում է, որ դրանց արժեքն ավելի ցածր կլինի, քան ավտոբուսի տոմսերը: Նա կարող է թունելները դարձնել ամենանախընտրելի տարբերակը քաղաքում տեղաշարժվելու համար:
Already started DC to NY route.
Hopefully start LA to SF next year. That will be true @Hyperloop w pressurized pods in near vacuum tunnels & faster than jetliner.— Elon Musk (@elonmusk) May 11, 2018