Monday, 29 06 2026
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին

Հեղափոխության պարիսպները կամ դեժավյուի դառնությունը

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ Եվ այդ նկատառումներից մեկը հետևյալն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- ասել է Փաշինյանը։

Օրենքի տեսանկյունից` Փաշինյանն, իհարկե, ճիշտ է, սակայն խնդիրը հաստատ դուրս է իրավական հարթությունից և պետք է քննարկվի, այսպես կոչված, բարոյա-քաղաքական համատեքստում:

Իսկ այս հարթության վրա Փաշինյանի որոշումն առնվազն վիճահարույց է, եթե հաշվի առնենք նրա իշխանության ձևավորման մոտիվացիոն հիմքը: Եթե Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցած լիներ, այսպես կոչված, դասական կամ ընտրական ճանապարհով, ապա կառավարական առանձնատան թեման կկորցներ իր ակտուալությունը: Սակայն հեղափոխությունն ինքնին ուղղված էր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների գրված և չգրված արտոնությունների դեմ, որոնք, ի դեպ, կոնտրաստի մեջ են մտնում հասարակության համատարած աղքատության, թշվառության հետ:

Միայն հեղափոխությունը չի կարող քանդել անվստահության, չհասկացավածության այն ահռելի պատը, որ տասնամյակներով ձևավորվել է իշխանության և ընդդիմության միջև: Նոր իշխանությունն ինքը պետք է աստիճանաբար քանդի այդ պատերը` ինտեգրվելով հասարակությանը, ապրելով նրա դարդ ու ցավով:

Խիստ ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանն օրական մի քանի անգամ Ֆեյսբուքով հաղորդակցվում է հասարակության հետ, փորձում է հաշվետու լինել նրան, սակայն նման քայլերը ժամանակի ընթացքում կարող են կորցնել իրենց էֆեկտը, եթե պահպանվելու է կառավարական գրասենյակների, առանձնատաների բաժանարար պատը, շարունակելու են գործել արտոնությունների նույն համակարգը, պահպանության շռայլ և չարդարացված ծախսերը: Ժողովրդական վարչապետի կերպարը և արտոնությունների այս համակարգն անհամատեղելի են և, անկեղծ ասած, մեզ չեն մոտեցնում նոր Հայաստանին, որտեղ երկրի ղեկավարը մեզանից ընդամենը մեկն է` մեր կողմից ընտրված, որպեսզի իրականություն դարձնի մեր ցանկությունները, պատկերացումները:

Եթե Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին նշանակում է ոստիկանապետ` հասարակությանը և ոստիկանությանը սահմանազատող փշալարերը վերացնելու նպատակով, ապա առնվազն ժամանակավրեպ է հեղափոխական հարթակից կառավարական առանձնատուն տեղափոխվելը. խոշոր պարիսպները խորհրդանշում են իշխանության էլիտայի օտարումը հասարակությունից:

Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա` ասում է Փաշինյանը: Իշխանության վակուումը, սակայն, լրացվում է ոչ թե շքեղ առանձնատներով, կաբինետներով, մեքենաներով կամ թիկնազորով, այլ` կոնկրետ բովանդակությամբ, որպեսզի հասարակությունը զգա հին ու նոր Հայաստանների տարբերությունը: Այլապես հասարակությունը շատ արագ կճաշակի դեժավյուի դառնությունը` հիշելով 90-ականների իր հիասթափությունը 88-ի հեղափոխության առաջնորդներից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում