Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի ստորագրել է հրաման ավտոմեքենաների գնի իջեցման մասին: Շնորհիվ այն բանի, որ Ազգային ժողովը նրան շնորհել է հատուկ լիազորություններ, հրամանը մեխանիկորեն օրենքի ուժ է ստանում պաշտոնաթերթում հրապարակման պահից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ազգային հեռուստաալիքներով ուղիղ հեռարձակված ելույթում նախագահը նշել է, որ կիջեցվեն ոչ միայն ներկրված ավտոմեքենաների, այլև տեղական ավտոհավաքող ձեռնարկությունների հոսքագծերից իջեցված մեքենաների գները:
Մադուրոյի խոսքով՝ այսուհետ Վենեսուելայում ավտոմեքենաները կվաճառվեն միայն «արդար գներով»:









































