Մեծ Բրիտանիայում կրակե շոուի պարողը ձեռքից բաց է թողել այրվող նյութը (փոյա), որը թռչել է հանդիսատեսների ամբոխի ուղղությամբ՝ դեպի երկամյա երեխայի մանկասայլակը: Այդ մասին տեղեկացնում է iz.ru-ն:

Լանդիդնոյի բնակիչ Ջենիֆեր Մարի Ուիլյամսը իր երեք երեխաների՝ Մեյսիի, Էսմեի և երկամյա Հարիի հետ այցելել է կրակե շոուի: Ելույթ ունեցողը ինչ-որ պահի չի կարողացել պահել վառվող փոյան, և այն թռչել է դեպի մանկասայլակը: Բարեբախտաբար այրվող նյութը, դիպչելով մանկասայլակին, շեղել է ուղղությունը և ընկել գետնին:

Երեխայի մայրը ասել է, որ կատարվածի մասին տեղեկանք է թողել և իր կոնտակտային տվյալները, սակայն առայժմ ներողություններ չի ստացել շոուի կազմակերպիչներից:











































