Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Կուտակային կենսաթոշակային համակարգն ու ԲՀԿ-ի ավանդական դարդը

Ազգային ժողովում երեկ ավարտվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու օրինագծի քննարկումը, որը հեղինակել էին ոչ իշխանական չորս՝ «Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Այն այսօր առավոտյան կդրվի քվեարկության ու ամենայն հավանականությամբ չի ընդունվի, քանի որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը դրան դեմ կքվեարկի կամ ընդհանրապես չի քվեարկի: Իսկ ընդհանուր առմամբ, Կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծն այս խմբակցությունների համար դարձել է իրենց քաղաքական պայքարի թեմաներից մեկը: Ավելին` այն այսօր դարձել է իշխանություններին ու մասնավորապես կառավարությանը քննադատելու հիմնական պատճառներից մեկը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը ինքնին կարող է բավականին լուրջ բարեփոխում լինել Հայաստանի սոցիալական ոլորտում: Այդ համակարգի ներդրումը կարելի է նաև բավականին համարձակ քայլ համարել, եթե, իհարկե, իշխանությունների խոստումները անկեղծ են և իրական: Այսօր նույնիսկ եվրոպական շատ երկրներ չեն համարձակվում այդ համակարգը ներդնել՝ մտավախություն ունենալով, թե այն արդեն իրենց համար ժամանակավրեպ է: Եվ ընդհանրապես կենսաթոշակների հարցը բավականին լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Տնտեսագետների մոտ նույնիսկ կարծիք կա, որ Հունաստանի ճգնաժամը սկսվել է այդ երկրի կենսաթոշակային համակարգից: Եվ երկրները պարբերաբար քննարկում են հարցը, թե մարդն ի՞նքը պետք է ապահովի իր կենսաթոշակը՝ երիտասարդ տարիքում իր աշխատավարձից մասհանումներ կատարելով դրա համար, թե՞ երիտասարդը պետք է ոչ թե իր համար կենսաթոշակ կուտակի, այլ վճարի ծերերի կենսաթոշակը, իսկ երբ ինքը ծերանա, իր համար կվճարեն հաջորդ սերնդի երիտասարդները: Որոշ երկրներում գործում է առաջին տարբերակը, իսկ կոնկրետ Հայաստանում և շատ այլ երկրներում գործում է երկրորդ տարբերակը:

Եթե առայժմ մի կողմ թողնենք հարցը, որ գործող իշխանությունների ներդրած որևէ փոփոխության նկատմամբ վստահություն չկա, և այն չի կարող լինել նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ, ապա կոնկրետ այս մի փոփոխությունը, ընդհանուր առմամբ, կարելի է դրական համարել: Իհարկե, այս դեպքում շարունակում են առկախված մնալ բազմաթիվ հարցեր: Ոչ իշխանական այս չորս խմբակցություններն էլ դեմ չեն համակարգի ներդրմանը, դեմ են դրա առանձին դետալներին: Օրինակ` այն, թե Հայաստանի աշխատողների մի զգալի մաս բավականին ցածր աշխատավարձ է ստանում, և այդ խավի համար բավականին դժվար կլինի իր աշխատավարձի 5-10 տոկոսը հատկացնել կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: Մյուս կողմից էլ աշխատողների մի զգալի մաս, հատկապես մասնավոր համակարգում աշխատողների աշխատավարձերը կամ գրանցված չեն, կամ էլ մասամբ են գրանցված: Այսինքն` կա ստվերային աշխատաշուկա, որտեղից ոչ միայն կենսաթոշակային մասհանումներ չեն արվելու, այլև դրանք չեն էլ հարկվում: Եվ դժվար է ասել` նախ ա՞յս խնդիրները պետք է լուծել, հետո նոր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնել, թե՞ հակառակ պարագայում գործատուի և աշխատողների միջև կարող է շահերի բախում առաջանալ, ինչն էլ կբերի աշխատավարձերի ամբողջական գրանցմանը: Ընդդիմախոսները նաև գտնում են, որ այս համակարգի ներդրումը կավելացնի արտագաղթը, սակայն մյուս կողմից էլ կարելի հակառակ պնդումը ներկայացնել, որ այն կկասեցնի արտագաղթը: Եթե մարդը իր աշխատավարձից մասհանում է կատարում և կուտակում է կենսաթոշակային հիմնադրամում, արտագաղթելուց առաջ նա կարող է մտածել, թե արդյոք ճիշտ կլինի թողնել այդ գումարն ու հեռանալ:

Իհարկե, սրանք քննարկելի հարցեր են, և այս դեպքում ոչ միայն ընդդիմադիրների և իշխանության միջև, այլև նույն իշխանության մեջ կարող է տարաձայնություններ լինեն: Սակայն տվյալ պարագայում ոչ իշխանական ուժերի ընդվզումը իրականում կուտակային կենսաթոշակային համակարգի պատճառով չէ: Սա ընդամենը առիթ է, որը նույնպես կարող է նորմալ համարվել քաղաքական կյանքում: Սակայն այստեղ խնդիրը առաջ է գալիս ԲՀԿ դեպքում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հայտարարեց, թե եթե կառավարությունը կրկին շարունակի հրատապ օրինագծեր ներկայացնել ԱԺ, ապա իրենք չեն մասնակցի դրանց քննարկմանը: Ընդհանրապես այս կուսակցությունը կարծես ավելի է թեժացնում կառավարության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված իր ավանդական պայքարը: Եվ նրանք դա արդեն բացահայտ շեշտում են իրենց հայտարարություններում: Իսկ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ կարծես թե կողքից սպասարկում են այդ պայքարը:

Վերջին մի քանի տարիներին ամեն աշնանն ու գարնանը այդ կուսակցությունը հույսեր է փայփայում, որ տնտեսության վատ վիճակի, քննադատությունների, քաղաքական բացահայտ ու կուլիսային ճնշումների արդյունքում իրենց կհաջողվի պաշտոնանկ անել Տ. Սարգսյանին ու փոխարենը նշանակել տալ իրենց համար ընդունելի որևէ մեկին: Ասենք` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն: Իսկ թե այդպիսով ինչ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ քաղաքացիների կյանքում, կարելի է միայն ենթադրել, հատկապես, որ այդ գործիչների իշխանությունն արդեն յուրաքանչյուր ոք զգացել և շարունակում է զգալ իր մաշկի ու գրպանի վրա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կարելի է ևս մեկ անգամ հիշել, որ այդ կուսակցությունը 2010թ. նույն կուտակային կենսաթոշակային օրինագծին կողմ է քվեարկել: Ընդ որում` այդ ժամանակ այդ համակարգի ներդրման քննարկումները տեղի էին ունենում նույն ԲՀԿ-ական սոցապ նախարարների հետ միասին նույն վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ հիմա, երբ քաղաքական իրավիճակը ԲՀԿ համար լիարժեք բարենպաստ չէ, նրանք սկսել են քննադատել այն նույն օրենքը, ինչին կոալիցիայում եղած ժամանակ կողմ են քվեարկել առանց որևէ քննադատության:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում