Գերմանիան շահագրգռված է Իսրայելի անվտանգության հարցում և ուշադրությամբ հետևում է այդ պետության եւ Իրանի հարաբերությունների զարգացումներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին Ասիզիում Սուրբ Ֆրանցիսկոսի «Խաղաղության ճրագ» են շնորհել, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հետևում ենք Մերձավոր Արևելքում իրադարձությունների եւ Իսրայելի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը՝ ելնելով այն հանգամանքից, որ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի պետական քաղաքականության մաս է կազմում»,- ասել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը «զգալիորեն բարդացնում է իրավիճակն ամբողջ տարածաշրջանում»:
Մերկելը նաեւ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի լուծումը «բոլորից քաղաքական ջանքեր է պահանջում, որպեսզի հույս արթնանա մեր ժամանակների ամենածանր մարդասիրական ճգնաժամն ապրող երկրի բնակչության շրջանում»:











































