Մեքսիկացի հայտնի նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոն նամակ է հղել երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին՝ երեքշաբթի օրը հայտնել է Մեքսիկայի գլխավոր դատախազը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Կինտերոն 28 տարվա ազատազրկումից հետո օգոստոսին ազատ է արձակվել: Նա մեղադրվել է 1985-ին ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալի սպանության համար:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Կինտերոն իր գրած նամակներում ԱՄՆ-ին խնդրում է թույլ չտալ իրեն բանտարկել վրեժի զգացումից դրդված: «Այն, ինչ ես պետք է վճարեի, արդեն վճարել եմ»,- մեջբերում է նախագահին ուղղված ուղերձը Proceso պարբերականը:
Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Քարամն ասել է, որ նույնպիսի նամակ Կինտերոյից ստացել են նաև ինքն ու ՆԳՆ ղեկավար Միգել Օսորիո Չոնգը:
Նոյեմբերին ԱՄՆ-ը խոստացել է 5 մլն դոլար պարգևավճար այն տեղեկության դիմաց, որով հնարավոր կլինի Կինտերոյին բանտարկել:







































