Saturday, 18 05 2024
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն

Իրանը սառը ջուր է լցնում Պուտինի հետևից

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին երեկ շատ ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի գազամատակարարման վերաբերյալ: Նա հայտարարել է, որ Իրանը ողջունում է հայ-ռուսական էներգետիկ նախագծերը, սակայն ասել է, որ Իրանը կարող է Հայաստանին ավելի էժան գազ մատակարարել, եթե միայն Հայաստանը ցանկանա: Այս հայտարարությունը կարելի է իսկապես սենսացիոն որակել` հատկապես նկատի ունենալով, որ այն հնչել է ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան այցից անմիջապես հետո:

Այսպիսով, Իրանը, փաստորեն, հայտարարում է ռուսական գազի այլընտրանքի մասին` նշելով, որ ամեն ինչ, ըստ էության, կախված է միայն Հայաստանի ցանկությունից: Նկատի ունենալով, որ գազը հայ-ռուսական հարաբերություններում միշտ էլ հանդիսացել է մահակներից մեկը, կարող ենք ասել, որ Իրանը, ըստ էության, առաջարկում է այդ մահակի հարվածներից պաշտպանվելու տարբերակ: Այս իրավիճակում առնվազն զարմանալի պետք է լինի, թե ինչու Հայաստանի իշխանություններն իրանական ավելի էժան գազը թողած` ըստ էության տրվում են ռուսական էներգետիկ շանտաժներին և կախված մնում ռուսական մատակարարումներից:

Այս հարցը մի կողմից առկա է, մյուս կողմից, սակայն, առկա է նաև այս հարցի վաղուց հայտնի պատասխանը՝ որովհետև Հայաստանի իշխանությունները չունեն Հայաստանի շահերից բխող քայլեր անելու համարձակություն, կամք: Իսկ իրանական էժան գազը նախընտրելը, բնականաբար, Հայաստանի շահերից է բխում, ոչ թե Ռուսաստանի: Սակայն միայն այն, որ Իրանն է դրսևորում նման հայտարարություն անելու համարձակություն, ինքնին արդեն իսկ շատ հետաքրքիր է: Այսինքն` Իրանը ոչ միայն չի խորշում Ռուսաստանում վատ ընկալման արժանանալուց՝ այդ հայտարարության համար, այլ ինքնին հանդես է բերում նախաձեռնողականություն: Այսինքն` Թեհրանի գործողություններն այստեղ պասիվ չեն, ինչն արդեն ստանում է բավական լուրջ քաղաքական բնույթ:

Ամենայն հավանականությամբ, հայ-ռուսական ինչ-ինչ զարգացումներ Պուտինի այցի կապակցությամբ խստորեն մտահոգել են Թեհրանին, և այսպիսով Ռուսաստանին է մեսիջ հղվում, որ Իրանը չի պատրաստվում դիտորդի դերում հետևել տարածաշրջանում Մոսկվայի ծավալապաշտական և ըստ էության ռազմատենչ նկրտումներին, երբ Պուտինն ուժի ցուցադրություն էր անում Երևանում Հայաստանի իշխանությունների հնազանդ հայացքների ներքո:

Այս իրավիճակում հետաքրքրական է լինելու Երևանի պահվածքը հետագայում, քանի որ իրանական մեսիջն, իհարկե, ուղղված լինելով գլխավորապես Ռուսաստանին` նաև Հայաստանի իշխանություններին է հասցեագրված, և Թեհրանն ուզում է հասկանալ, թե գոյություն ունի՞ արդյոք նման բան Հայաստանում՝ իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում