Google ընկերությունը խոստանում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացիները, ում առևտրային կամ բիզնես նպատակներով կզանգահարի բոտը, չշփոթեն այն կենդանի մարդկանց հետ՝ գրում է bbc.com-ը:

Բոտ Duplex-ը մարդկային խոսքը այնքան որակով է կրկնօրինակում, որ հնարավոր չէ լսելով մեքենայի որևէ հնչերանգ հայտնաբերել: Այսուհետև նրանք, ում կազանգահարի բոտը, կնախազգուշացվեն, որ իրենց հետ խոսում է համակարգիչը: Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:












































