Tuesday, 23 06 2026
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Freedom House-ի ղեկավարը կոչ է արել Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ սահմանել

Ամերիկյան առաջատար Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ՝ իր առաջարկը հիմնավորելով այն հանգամանքով, որ Ուկրաինայի ղեկավարն առաջ է քաշում իր սեփական շահերը՝ ի վնաս ժողովրդի: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Freedom House-ի գործադիր տնօրեն Դևիդ Քրեմերի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահին երբևէ չի հետաքրքրել Եվրաատլանտյան ինստիտուտների հետ իր երկրի ինտեգրացումը, եթե դա չէր համապատասխանում նրա անձնական շահերին:

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված հոդվածում Քրեմերն ասել է, որ Յանուկովիչն ու նրա ընտանիքը, հաղթանակ տանելով քաղաքական իր հիմնական մրցակից Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ, օգտագործել են իշխանությունը՝ անձնական հարստացման նպատակով:

«Յանուկովիչի համար իշխանության պահպանումը, սակայն, ոչ միայն գումարային հարց է»,- ասում է Քրեմերը՝ հավելելով. «Եթե Յանուկովիչը լքի զբաղեցրած պաշտոնը, ապա իր, իր որդիների ու իր շրջապատի անդամների նկատմամբ կհարուցվի հետաքննություն, և հնարավոր է՝ նրանք դատապարտվեն ազատազրկման: Նա կարող է տեղերով փոխվել Տիմոշենկոյի հետ, որին Յանուկովիչը բանտարկել էր 2011 թվականին՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների գործով սկանդալային դատավարությունից հետո»:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների համար անհրաժեշտ է հասկանալի դարձնել, որ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումն անհնարին կդարձնի երկրի համար ապագայում Եվրոպայի հետ որևէ համաձայնագրի կնքում՝ այնքան ժամանակ, քանի դեռ Յանուկովիչը կզբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը:

Քրեմերը նշել է, որ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը պետք է նաև հիմք հանդիսանա «Մագնիտսկու օրենքի» նման՝ հասցեագրված պատժամիջոցներ հաստատել:

«Ուկրաինայի պաշտոնյաների, այդ թվում՝ Յանուկովիչի նկատմամբ հասցեագրված պատժամիջոցները, ըստ էության, հետագա արյունահեղությունը կանխելու, Տիմոշենկոյին ազատ արձակելու և բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին երկրի նախագահի ընտրություններում թեկնածությունը դնելն արգելող օրենքը ուժը կորցրած ճանաչելու միակ միջոցն են:

Բացի այդ, նման միջոցառումները բարոյական մեծ աջակցություն կդառնային նաև Յանուկովիչի կողմից տասը տարվա ընթացքում Ուկրաինայի ապագան հափշտակելու երկրորդ փորձի դեմ իրենց բողոքն արտահայտող հարյուր հազարավոր ուկրաինացիների համար»,- եզրափակում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենը հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում