Այսօր ԱՄՆ–ում նշում են Ազգային օրը, երբ կարելի է ուտել այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ Eat What You Want Day,– գրում է WSPA պարբերականը։
Սա բացառիկ օր է, որբ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ստամոքսի համար իսկական տոն կազմակերպել։

Այս ոչ պաշտոնական տոնը նշվում է ամեն տարի՝ մայիսի 11-ին։
Օրը խրախուսում է առանց մեղքի զգացումի ֆաստ–ֆուդ ուտել։

Շատ սննդաբաններ համաձայն են այն բանի հետ, որ սովորական դիետայի կարճատև ընդմիջումը օրգանիզմին չի վնասում։
Սոցցանցերի օգտատերերն այսօր զանգվածաբար «վնասակար ուտելիքների» նկարներ են հրապարակում։












































