Ամալ Քլունին սկսել է շաբաթը Կոստյումի ինստիտուտ 2018–ի պարահանդեսին իր վառ բեմելով, որտեղ միջոցառման կազմակերպիչներից մեկն էր, իսկ դրանից հետո ելույթով հանդես է եկել Վանդեբիլթի ուսանողների առաջ։ Մարդու իրավունքների հարցերով փաստաբանն ու Ջորջ Քլունիի կինը բեմ է բարձրացել դահլիճի ծափահարությունների ներքո։

Իր ելույթում Ամալը հայտարարել է, որ մեր օրերում ամենաարժեքավոր հատկություններից մեկը արիությունն է դարձել։
Նայելով ժամանակակից աշխարհին ես հասկանում եմ, որ արիությունն անհրաժեշտ է ինչպես երբևէ։ Կանայք ամբողջ կյանքում տառապում են բռնությունից, աշխատելու հնարավորությունից, սեփականության իրավունքից, նույնիսկ ճամփորդելու և սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքից զրկված լինելուց։ Նման իրավիճակում մեզ բոլորիս արիություն է անհրաժեշտ։ Համարձակ եղեք։ Հենց համառությունը, պատվախնդրությունը, հետաքրարասիրությունն են դառնալու հաջողության գրավականը,– ասել է Ամալը ուսանողներին։











































