Thursday, 16 05 2024
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը

Ինչո՞ւ է Ծառուկյանին պետք Նիկոլի հաջողությունը

Նոր կառավարության լիարժեք ձևավորումն արդեն օրերի հարց է, և մեծ է հավանականությունը, որ քաղաքական պատասխանատվության մասով դրան միանա նաև Գագիկ Ծառուկյանը: «Ժամանակ» թերթը հրապարակել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանն այդ մասին տեղեկացրել է իր քաղաքական ուժի ներկայացուցիչներին: Առայժմ որոշակի չէ, թե ինչպես կբաշխվեն պորտֆելները, և էլ ինչ ուժեր կներգրավվեն, քաղաքական պատասխանատվության իմաստով, ինչ կանի ՀՅԴ-ն, սակայն «Ծառուկյան» դաշինքի դերակատարումն այստեղ ուշագրավ է: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ծառուկյանի ներգրավումը քաղաքական պատասխանատվության իմաստով, քանի որ այդ դեպքում կառավարության գործունեության արդյունքի համար թիրախավորված կլինի նաև Ծառուկյանը:

Իհարկե դա համեմատելի չի կարող լինել այն պատասխանատվության հետ, որ ունի Նիկոլ Փաշինյանը, սակայն որքան նա նվազեցնի իր հնարավոր քաղաքական մրցակիցների մոտիվացիաները իրեն թիրախավորելու հարցում, այդքան թերևս կլինի առավել ապահով քաղաքական պայմաններում, թեկուզ համեմատականորեն ապահով: Այդ տեսանկյունից, «Ծառուկյան» դաշինքին թերևս չարժեր մտնել կառավարության կազմ: Չարժեր նաև դառնալ ընդդիմություն, քանի որ գոնե առայժմ այդքան էլ շահեկան չէ լինել Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն, դա իրեն կարող է թույլ տալ միայն կորցնելու այլևս ոչինչ չունեցող ՀՀԿ-ն:

Մյուս կողմից, սակայն, չստանձնելով անմիջական պատասխանատվություն, բայց նաև լինելով նոր կառավարության և Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակից, «Ծառուկյան» դաշինքը կարող էր հայտնվել քաղաքական հեռանկարի իմաստով առավել հարմարավետ պայմաններում: Սա մարտավարական իմաստով, որովհետև ռազմավարական տեսանկյունից դաշինքի համար իհարկե այս փուլում շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի հաջողությունն ու արդյունավետությունը: Բանն այն է, որ դա «հակահեղափոխությունը» կանխելու կարևոր գրավական է: Եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ամիսներին չամրանա որպես իշխանություն և արդյունավետ կառավարություն, «հակահեղափոխության» վտանգը կլինի բավական մեծ: Իսկ այդ դեպքում «Ծառուկյան» դաշինքը կշարունակի մնալ «հավերժ երկրորդի» կարգավիճակում, որովհետև այսօր այն նույնպես լինելով երկրորդը, ըստ էության, նոր իրավիճակում և խաղի նոր կանոնների պայմաններում ստացել է առաջինը լինելու իրական հնարավորություն, քաղաքական մրցակցության հաստատման դեպքում: Ներկայումս, խոշոր հաշվով, մրցակցային քաղաքականության տեսանկյունից երկու քաղաքական միավոր՝ Նիկոլ Փաշինյան «միավորն» ու Ծառուկյան «միավորը» նոր քաղաքական համակարգում մեկնակետի առումով գտնվում են մյուսներից զգալիորեն առաջ:

Բայց պոկված լինելով մյուսներից, նրանք դեռևս չեն պոկվել հակահեղափոխության վտանգից: Ու թեև դա առաջին հայացքից վտանգ է միայն Նիկոլ Փաշինյանի համար ու թվում է, որ Ծառուկյանը ոչինչ չի կորցնում, այդուհանդերձ, նա կորցնում է հետագայում որպես ուժ առաջինը դառնալու ռեալ հնարավորություն, ինչը չուներ և չէր ունենալու ՀՀԿ իշխանության դեպքում: Այդ իմաստով, ՀՀԿ-ի համար հավերժ բուֆերի դերում հայտնված ԲՀԿ-ն ունի Նիկոլի բուֆերի դեր ստանձնելու անհրաժեշտություն, բայց արդեն ժամանակավոր բուֆերի:

 

Լուսանկարը՝ iravaban.net-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում