Լոնդոնի բնակիչ Ջեյմս Բրեթելը մոտ 3,5 կգ-անոց սենդվիչ է կերել, գրում է The Daily Mail-ը: 26-ամյա բրիտանացին սենդվիչը կերել է 36 րոպեում (այն ուտելու համար հատկացվում է 45 րոպե):
Սրճարանի հաճախորդի խոսքերով՝ ինքը որոշել է փորձել սենդվիչը, երբ համացանցում տեսել է դրա լուսանկարը: «Ես սենդվիչը տեսա Facebook-ում, այն երեխայի չափ էր: Այդժամ ես որոշեցի, որ պետք է փորձեմ այն»,- պատմել է բրիտանացին:
Բրեթելն առաջինն է, ով կարողացել է բուտերբրոդն ուտել սահմանված ժամանակում: Բուտերբրոդը պարունակել է 8 000 կալորիա և կազմված է եղել հացի 6 շերտից:
Սաութենդ-օն-Սի սրճարանի հսկայական բուտերբրոդը փորձել են ուտել 116 անգամ, բայց ոչ մեկին չի հաջողվել: Սրճարանի պայմանով՝ «Գիգանտվիչ» բուտերբրոդն ամբողջությամբ չկերած հաճախորդները պետք է մրցանակային ֆոնդին 1 ֆունտ հատկացնեին: Արդեն 116 ֆունտ եղել է, և շապիկը բաժին է հասել Բրեթելին:










































