Գիտնականների մի խումբ Մաքս Պլանկի հասարակության մարդկային զարգացման ինստիտուտի տնօրեն Նիկոլ Բոյվինի ղեկավարությամբ հետազոտել է նախամարդկանց բնակավայրերը Քենիայում: Հայտնաբերված քարե գործիքները թվագրվում են 78 000 առաջ՝ գրում է segodnya.ua-ը:

Իսկ արդեն 67 000 տարի առաջ ավելի կատարյալ գործիքներ են պատրաստվել, ինչը վկայում է քարի մշակման տեխնոլոգիաների զարգացման մասին: Այդ տարածաշրջանի մարդիկ նաև գլոբալ աղետի են ենթարկվել. 74 000 տարի առաջ Թոբա հրաբուխն է ժայթքել, ինչի պատճառով նույնիսկ Աֆրիկայում են սառնամանիքներ եղել, և մեր նախնիների թիվը խիստ նվազել է:

Սակայն 6000 տարի անց մարդիկ նորից սկսել են արագորեն բազմանալ: Մոտ 65 000 տարի առաջ սկսել են ջայլամի ձվակճեպից և խխունջների պատյանից հուլունքներ պատրաստել, իսկ մոտ 48 000 տարի առաջ յուրացրել են ոսկոր կտրելու տեխնոլոգիան:













































