Ամերիկացի բժիշկ հոգեբանները մեծամասշտաբ հետազոտություններ են անցկացրել միջին տարիքի երկու հազար մարդկանց շրջանում: Արդյունքում պարզել են, որ կլինիկական ընկճախտի դեպքում դեղորայքային բուժումը ավելի քիչ է օգնում, քան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ գրում է life.ru-ն:

Ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվել է կարդիոմարզումները՝ սրտխփոցների հաճախականությունը բարձրացնող և առանձին մկանային խմբերի կրճատմանը նպաստող ցանկացած ֆիզիկական վարժություն: Գիտնականները ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է, այսպես կոչված, հաճույքի հորմոնի՝ դոֆամինի արտադրողականության բարձրացմանը:

Գիտնականների կարծիքով՝ մարզասրահներ պարբերաբար հաճախումները ոչ միայն ամրացնում են օրգանիզմը, այլև թույլ են տալիս ամբողջությամբ ազատվել հակադեպրեսանտներից:










































