ԱՄՆ-ում բժիշկներn ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թևին: Այս մասին հայտնել Է Fox 30 պորտալը:
Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի ռազմաբազայի Ուիլյամ Բոմոնթի անվան բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժներն առաջին անգամ նման վիրահատություն են կատարել ամերիկյան բանակի ծառայողի համար: Պացիենտը՝ շարքային Շամիկա Բարաջը, ականջախեցուց զրկվել Է 2016 թվականին տեղի ունեցած վթարի ժամանակ, երբ19 տարեկան Էր:
Բժիշկներն աճառային հյուսվածք են ստացել Բարաջի կողոսկրներից եւ դրանից նոր ականջ ստացել: Այնուհետև նրանք դա տեղադրել են աղջկա նախաբազկին, որպեսզի դրանում արյունատար անոթներ աճեն: Դրա շնորհիվ աղջիկն ականջն օտարածին չի զգա եւ կկարողանա զգալ այն, ինչպես եւ մարմնի ցանկացած այլ մաս:
«Ականջը գերազանց տեսք ունի, աղջիկը կարող Է դրանով զգացողություններ ունենալ և հինգ տարի հետո անց այն արդեն հնարավոր չի լինի տարբերել իսկականից»,- նշել Է պլաստիկ վիրաբույժ, փոխգնդապետ Օուեն Ջոնսոն III-ը, որը ղեկավարում Է պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքը: Նա հավելել Է, որ վիրահատությունից մնացած սպին կփակվի աղջկա նախաբազկից վերցված մաշկի միջոցով:









































