Անգլիայի Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Մերի Քրամփթոնը ITV հեռուստաալիքի առավոտյան շոուի ընթացքում պատմել է, թե ինչպես է իր անձնական կյանքը կիսում չորս տղամարդու հետ՝ ամուսնու, փեսացուի և երկու զուգընկերների։ Հեռուստադիտողը ցնցվել է այս պատմությունից, գրում է Mirror-ը։
Քրամփթոնի խոսքով՝ մի անգամ հանրային հաստատություններից մեկում նա բազմաթիվ զուգընկերներով շրջապատված մի կնոջ է տեսել։ Դա Քրամփթոնին ստիպել է մտածել այդ ուղղությամբ։
Իր ռոմանտիկ հարաբերությունները Քրամփթոնը համեմատում է մի քանի երեխաների նկատմամբ ծնողական սիրո հետ։ Նման հարաբերությունները նա նորմալ է անվանում։ Կինը պատրաստ է, որ իր չորս տղամարդիկ, բացի իրենից, այլ կանայք ունենան։
Քրամփթոնն իրեն «հնաոճ» է համարել՝ նրա կարծիքով չորս տղամարդու հետ սեռական հարաբերություններն ավելի լավ են, քան պատահական կապերը։
Օգտատերերը, արձագանքելով այս պատմությանը, նշել են, որ մի քանի ամուսինների հետ ապրելը ողջախոհության մասին չի խոսում։









































