Saturday, 04 07 2026
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Այսօրվա ձեր իշխանությունը ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դեկտեմբերի 3-ին ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումներին: Նա նշեց, որ հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել իրենց հիմնավոր, փաստարկված առաջարկությունները:

«Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ: Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը` ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու: Պատգամավորի խոսքով՝ ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն՝ և՛ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և՛ բարոյահոգեբանական առումներով, պատրաստ չէ կառավարությունը: Բացի այդ, գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով: «Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է: Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու «սև» աշխատավարձերի տեսակարար կշիռը:

Վարդանյանը նաև նշեց՝ 2014 թվականի հունվարից՝ և՛ պետական, և՛մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձը ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին, համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից, և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ: Այսքանը արձանագրելով՝ պատգամավորը նշեց՝ վերահաստատում են երեք բան. վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, և իրենք պատրաստ են շարունակել աշխատանքն՝ ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով:

Եվ վերջապես, իրենք շարունակելու են սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու են նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով: «Մեզ հատկապես ոգևորում է գիտակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժեքներ ստեղծող երիտասարադության առկայությունը այս շարժման մեջ: Եվ վերջինը. հարգելի քաղաքական մեծամասնություն դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում