Թուրքիայի հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել այն մասին, որ «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պատրաստվում են երկրում ահաբեկչություններ իրականացնել:
Սիրիայում բացահայտվել է նման 47 խմբավորում: Թուրքիայի հատուկ ծառայությունները զբաղվում են դրանց գործունեության ուսումնասիրմամբ: Միևնույն ժամանակ, իրավապահ ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության՝ հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Milliyet թուրքական թերթն իր հերթին հաղորդում է, որ Թուրքիայի տարածքում գործող իսլամիստական ահաբեկչական խմբավորումներից ամենախոշորը «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումներն են: Դրանք ստանձնել են 2013թ. մայիսին Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլը բնակավայրում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը:












































