Թաիլանդում իշխանություններն ու ընդդիմությունը որոշել են հաշտվել, սակայն մինչև դեկտեմբերի 5-ը, երբ թագավորը կնշի ծննդյան 86-ամյա հոբելյանը: Այդ իսկ պատճառով մինչև հինգշաբթի բողոքի նոր ակցիաներ չեն նախատեսվում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Այսօր ցուցարարներին թույլատրվել է մուտք գործել Կառավարության տուն և նույնիսկ այնտեղ համերգ կազմակերպել:
Ընդդիմադիրները հայտարարում են իրենց հաղթանակի մասին: Թե ինչով կավարտվի դիմակայությունը, և թե իրականում որ կողմն ունի առավելություն՝ դեռևս դժվար է ասել:
Կառավարության հրաժարականը ցուցարարների գլխավոր պահանջն է:








































