Saturday, 18 05 2024
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները

Ինչու էր բացակայում Քոչարյանը

Պուտինի պատվին տրված ընդունելությանը շատերն են արձանագրել Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը: Այդ բացակայությունն ուշագրավ չէր լինի, եթե 2010 թվականին ՌԴ նախագահ Մեդվեդևի՝ Հայաստան պետական այցի ընթացքում կազմակերպված ընդունելությանը Ռոբերտ Քոչարյանը ներկա չլիներ: Նրա այդ ներկայությունն էլ հենց ուշադրություն էր գրավել՝ այս անգամ բացակայության վրա:

Թե ինչու չի մասնակցել երկրորդ նախագահը երրորդի կազմակերպած ընդունելությանը՝ պաշտոնական բացատրություն կարծես թե դեռ չկա: Եթե նրան հրավեր չի հղվել, ապա կրկին հետաքրքրական է՝ ինչո՞ւ երկու տարի առաջ Մեդվեդևի մասնակցությամբ հանդիպմանը հրավիրել էին, իսկ Պուտինի պատվին կազմակերպված ընդունելությանը՝ ոչ: Եթե հրավեր եղել է, ապա երկրորդ նախագահն ինչո՞ւ է մերժել այդ հրավերը:

Քոչարյանը հաճախ է բացակայում Հայաստանից՝ գործերով կամ որսի համար: Բայց եթե Հայաստանում չլինելն էր պատճառը, արդյոք գործն այդքան անհետաձգելի՞ էր. չէ՞ որ Պուտինը Հայաստան ամեն օր չի այցելում: Գուցե թե առաջիկայում կամ նախագահականը, կամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այս կապակցությամբ պարզաբանումներ կտան:

Սակայն այս ամենում երևի թե բոլոր դեպքերում առկա է ներքաղաքական կամ ներիշխանական բավական նուրբ երանգ: Խնդիրն այն է, որ մասնակցելով Պուտինի պատվին ընդունելությանը՝ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, հրապարակավ կընդուներ այն հիերարխիան, որ կլիներ այդ ընդունելության ժամանակ, այսինքն՝ կընդուներ Սերժ Սարգսյանի նախագահությունը: Մեդվեդևի պարագայում իրավիճակն այլ էր: Բոլորն էլ հասկանում էին, որ Մեդվեդևը ոչինչ որոշող չէ, ընդամենը դրածո ֆիգուր է: Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը Մեդվեդևի մասնակցությամբ ընդունելությանն էր մասնակցում, այստեղ ընկալումները այլ էին. Մեդվեդևը որևէ որոշակիություն չի տալիս իր մասնակցությամբ:

Բոլորովին այլ է Պուտինը: Բոլորը գիտեն, որ Պուտինն արդեն որոշող է, որոշիչ: Հետևաբար նրա «թամադայությամբ» սեղանը ստանում է որոշակի հիերարխիկ իմաստ: Եվ մասնակցելով այդ սեղանին՝ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության կընդուներ դրանում առկա հիերարխիան, ինչը նաև ազդանշան կլիներ Հայաստանի իշխանական համակարգին՝ որ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին հորդորել է ընդունել առկա ստատուս-քվոն և հրաժարվել այլ մտադրություններից: Այսինքն՝ հայկական ներիշխանական շրջանակների համար այն պատկերը, որ կլիներ Պուտինի ներքո, կհամարվեր «սրբապատկեր», ինչը կնշանակեր, որ նրանք Ռոբերտ Քոչարյանին այլևս չէին ընկալի որպես գործոն: Ահա թե ինչու երկրորդ նախագահը որևէ կերպ չէր ցանկանա ներկա լինել Պուտինի պատվին տրված ընդունելությանը:

Սակայն այստեղ, իհարկե, կա Պուտինի վերաբերմունքի պահը. չէ՞ որ նա կարող էր վիրավորվել Ռոբերտ Սեդրակովիչի բացակայությունից, եթե, իհարկե, հրավեր եղել է: Բայց շատ հավանական է, որ Պուտինն ինքն էլ չէր ուզենա նրա մասնակցությամբ ըստ էության փակել Հայաստանի ներիշխանական ինտրիգը: Դա կնվազեցներ նաև Հայաստանի վրա ազդեցության նրա մանևրի հնարավորությունները: Չէ՞ որ ակնհայտ է, որ Պուտինը Սերժ Սարգսյանին որևէ երկարաժամկետ երաշխիքներ չի տվել նրա իշխանական անվտանգության մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում