Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հայաստանը դեռևս լիարժեք չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ:

«Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը:

Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: Այս օբյեկտները պետք է հարմարեցվեն պատկան մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, սակայն շարունակվում են անտեսվել: Իսկ որևէ հարմարեցման աշխատանք էլ կատարվելու դեպքում, այն շահարկվում է պետական մարմինների կողմից ցույց տալու համար ոլորտում աշխատանքի արդյունքներ:

Պետական չինովնիկները մոռանում են հաճախ, որ շենքերի մատչելիությունը, տրանսպորտի հարմարեցումը, դպրոցների և խաղահրապարակների ներառական դիզայնով կառուցումը պետության պարտականությունն է և չպետք է մատուցվի հաշմանդամին որպես «բարի գործ» կամ «լավություն»:

Ինտեգրման համար մյուս կարևոր խնդիրը համատարած գործազրկությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Հազարավոր հաշմանդամներ դեռևս սպասում են, որ Հայաստանի Կառավարությունը վերջապես իրենց կապահովի համապատասխան աշխատատեղերով՝ օրենքում սահմանելով պարտադիր աշխատանքային քվոտաներ:

Գործազրկության և չնչին պետական թոշակի պայմաններում առավել սրվում է հանրային տրանսպորտի անմատչելիության հարցը, քանի որ հաշմանդամի՝ միայն տանից դուրս գալը կապվում է մեծ ծախսերի հետ: Եվ չնայած արդեն երրորդ տարին է լրանում, որ Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայնում է հանրային տրանսպորտի հարմարեցման հարցը, այն շարունակում է մնալ չլուծված, իսկ հիմա էլ տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի հաջորդ տարվա ծրագրի մեջ:

Անկախ ունեցած միջազգային պարտավորություններից՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս լիարժեք և արդյունավետ կերպով չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ հեռացնելով նրանց հասարակական կյանքի մասնակցությունից: Հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն իրենց նկատմամբ խտրականության վերացման և օրենքի առջև հավասար պաշտպանության ապահովման: Անհրաժեշտ է կանխել, վերացնել և պատժել ցանկացած անգործություն և անօրինական միջամտություն, որպեսզի օրենքով ամրագրված իրավունքները սկսեն գործել:

Հետևողականորեն աշխատելով հանուն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության` մենք շարունակելու ենք պայքարել գործող օրենքների պատշաճ կիրառման և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող ու խտրական օրենքների և պրակտիկաների վերացման ու բարելավման ուղղությամբ»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում