Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Apple-ը մտադիր է iPhone ի հաջորդ սերնդի էկրանը պատել շափյուղայի ապակիով: Դրա վրա Թիմ Կուկի ընկերությունը մոտ կես մլրդ դոլար կծախսի:
Շափյուղայի ապակին տարբերվում է քերծվածքների հանդեպ մեշ կայունությամբ: Ներկայումս շափյուղայի ապակի է կիրառված iPhone 5S-ի Touch ID կոճակի և տեսախցիկի նշանոցի հատվածում: Եթե այն համեմատենք Gorilla Glass-ի հետ, ապա առաջինը կրկնակի դիմացկուն է: Հիմա բջջային սարքերի մեծ մասը ստեղծվում են Gorilla Glass-ով: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Apple-ը կարող է նոր տեխնոլոգիան կիրառել այն դեպքում, եթե մշակողներն ապացուցեն դրա տնտեսական արդյունավետությունը:
Վերջերս GT Advanced Technologies-ն Apple-ից 578 մլն դոլարի կանխավճար էր ստացել հատուկ վառարանների ստեղծման համար, որոնցում կարտադրվի պահանջվող նյութը: Դատելով ամեն ինչից՝ կարելի է ասել, որ կալիֆոռնիական հսկան գիտակցում է տեխնոլոգիայի ներուժն ու պատրաստ է ներդրում անել դրանում:










































