ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահները հրել են վետերանին, ով Մոսկվայի կենտրոնում անցկացված շքերթից հետո ցանկացել է մոտենալ նախագահին: Այդ մասին տեղեկացնում է newsone.ua-ը:

Պուտինը նկատել է միջադեպը և կանգնեցրել իր թիկնապահներին, այնուհետև մոտեցել է վետերանին և հրավիրել նրան իր հետ միասին քայլել Ալեքսանդրյան այգում և ծաղիկներ դնել Անհայտ զինվորի գերեզմանին:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը միջադեպը բնութագրել է որպես «չկանխամտածված պատահականություն»:










































