Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը պատվիրակություն է ուղարկել Կիև՝ ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար՝ հաղորդում է Interfax-ը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Բարգամիձեի խոսքերով՝ կուսակցության պատվիրակությունը Ուկրաինայում չի մասնակցի քաղաքական գործընթացներին, այլ կաջակցի խաղաղ զարգացմանը:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սաակաշվիլին անձամբ է մեկնել Կիև՝ տատիկի և Աջարիայի նախկին առաջնորդ Լևան Վարշալոմիձեի ուղեկցությամբ:
«Ազգային միասնական շարժումը» ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկատվությունը:










































