Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալով՝ ԱՄՆ-ն չի շահում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Էրդողանի խոսքով՝ չի կարելի ցանկացած պահի ընդհատել միջազգային գործարքները և դուրս գալ դրանցից։
«Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնն անկեղծ չի եղել Իրանի հետ միջուկային գործարքի նկատմամբ»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին։










































