ԱՄՆ բնակիչ 65-ամյա Դոնի Ուիլյամ Իթոնին ցմահ ազատազրկման են դատապարտել կնոջը սպանելու համար։ Այս մասին հաղորդում է CBS-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը գրպանի դանակով փորձել է գլխատել 66-ամյա Ռոքսանա Թենոր Իթոնին։ Հետո նա գնացել է մոր գերեզմանին, որտեղից ոստիկանություն է զանգահարել և խոստովանել հանցանքը։
Տղամարդն իշխպանություններին պատմել է կնոջ հետ վեճի մասին, որը Ֆլորիդայում տուն էր գնել։ Կինը ցանկանում էր մոտ լինել թոռներին և երեխաներին, իսկ Իթոնը չէր ցանկանում այնտեղ մեկնել։
Թոշակառուն իր կյանքի մնացած մասը կանցկացնի ճաղերի հետևում։









































