Սպիտակ տանը պաշտոնական արարողության ժամանակ Մելանյա Թրամփը հայտարարել է իր Be Best ծրագրի թողարկման մասին։

Ծրագիրն ուղղված է երեխաների պաշտպանությանը և առօրյա բարդությունները հաղթահարելու մասին նրանց տեղեկացնելուն։

Մելանյա Թրամփը հանրությանն է ներկայացել ոճային կերպարով։
ԱՄՆ առաջին տիկինը կրում էր 5 հազար եվրո արժողությամբ բաց շագանակագույն կաշվե բաճկոն՝ Ralph Lauren ապրանքանիշի գոտիով և սպիտակ «մատիտ» կիսաշրջազգեստ։













































