Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշումը։
«Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի ՝ Թեհրանում ահաբեկչական ռեժիմի հետ սարսափելի միջուկային գործարքը թողնելու այսօրվա համարձակ որոշումը»,– նշել է Իսրայելի վարչապետը։
Երեքշաբթի, մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկիրը դուրս է գալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ):










































