«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտաբերել է իր թիմի ամառային շրջագայությունը: Ֆուտբոլիստը խոսել է նաև իր նպատակների մասին:
«Ամռանը Թաիլանդում կատարած շրջագայությունից մեծ տպավորություններ ստացա: Մենք, իսկապես, հիանալի ժաման ենք անցկացրել: Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար:
Որպես ֆուտբոլիստ և որպես անհատ ես որոշակի նպատակներ ունեմ: Ցանկանում եմ օրինակ ծառայել դստերս և բոլոր երիտասարդների համար»,- Barcastuff-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:











































