«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով՝ Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է:
«168 ժամ» պարեբերականի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Բ. Բեգլարյանը ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վերացնել տնտեսության մեջ առկա մենաշնորհները:
«Այ, դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով»,- ասել Է նա: Դիտարկմանը, թե մենաշնորհների մեջ իրեն Էլ են մեղադրում, ավելին՝ Կառավարությանն ուղարկված ՀԱԿ հարցապնդման մեջ նշվում Է ոչ միայն դրա, այլև նրա հայտարարագրի մասին, Բարսեղ Բեգլարյանն ասել Է. «Չէ, չգիտեմ, չեմ ուզում այս մասին խոսել»:







































