Այս օրերին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են Սահակյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը: Ու նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ անցկացվեցին, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտներ պարզապես փակվեցին, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ: Փաստորեն, նոր պաշտոնում ևս Սահակյանից դժգոհողների պակաս չկա. մանր բիզնեսով զբաղվող մարդիկ «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































