Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվարձանում փլուզվել է 5 հարկանի շենք: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Դեպքի վայրում են մոտ 7 տասնյակ հրշեջներ ու փրկարարներ՝ ծառայողական շներով: Հաղորդվում է, որ շենքում շինաշխատանքներ էին ընթանում:
Հարևան շենքի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են:
Որոշ տվյալներով՝ փլատակների տակ կարող են լինել 13 աշխատողներ: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ շենքը հավանաբար ցանկանում էին դարձնել առևտրի կենտրոն:














































