ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ի էջում գրել է, որ թիվ 71 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների միջև առաջացած խնդիրը լուծվել է, նրանք միմյանց հետ եկել են համաձայնության:
Հիշեցնենք, որ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանում դասադուլ էր հայտարարվել: Աշակերտների ծնողներն չէին ցանկանում իրենց երեխաները սովորեն նույն դասարանի աշակերտ, այդ դպրոց նոր տեղափոխված Հարություն Ղազարյանի դեմ: Առաջացած խնդրի արդյունքում՝ օրեր շարունակ բացի Հարությունից դասարանի մյուս աշակերտները դպրոց չէին գնում: Նրանք պնդում էին, որ Հարությունն իրենց ծեծում է, իրենից բարձր է դասում բոլորին, մինչդեռ նա պնդում էր, որ մյուս աշակերտներն են իրեն փորձում նեղացնել, բայց չի ստացվում: Երեխաների միջև կոնֆլիկտն այնքան էր սրվել, որ հարցին խառնվել էին նրանց ծնողները, դպրոցի տնօրինությունը, ՄԻՊ գրասենյակն ու ոստիկանությունը:









































