«Աշուն-ձմեռ 2013»-ի նոր սեզոնում Քերոլին Մերֆին դարձել է David Webb ոսկերչական տան դեմքը: Ֆոտոշարքի հեղինակն Ալեքսեյ Հեյն է, ով հայտնի է փայլերես ամսագրերի համար Միլա Յովովիչի, Էմմա Ուոթսոնի, Անջելինա Ջոլիի և այլ աստղերի լուսանկարներով:
Զարդերի նոր գիծն աչքի է ընկնում ծավալներով՝ Մերֆիի նուրբ դաստակներն ու մատները զարդարում են մեծ մատանիներն ու թևնոցները: Դրանից բացի, յուրաքանչյուր զարդ առանձնանում է մեծ քանակով մանր դետալներով: Քերոլինը լուսանկարներում իրոք շքեղ տեսք ունի:










































