Քեյթ Մոսը լուսանկարվել է Playboy ամսագրի համար: Սուպերմոդելն ամսագրի էջերին ներկայացել է սեքսուալ «ֆիրմային» նապաստակի կերպարով:
Ամսագրի ոճաբանները Մոսին առաջարկել են սև լողազգեստ, կերպարը լրացրել են պոչն ու ականջները, հայտնում է spletnik.ru-ն:
Տղամարդկանց համար նախատեսված ամսագրի խմբագիր Ջիմմի Ջելինեքը Քեյթին անվանել է իդեալական poster girl:








































