Երգչուհի Շակիրան, ով անցյալ տարվա դեկտեմբերին որդի պարգևեց ֆուտբոլիստ Ժերար Պիկեին, վաղուց վերադարձել է աշխատանքի: Այն մասին, թե ինչպես է կարողացել ծննդաբերությունից հետո արագորեն վերականգնել կատարյալ կազմվածքը, Շակիրան պատմել է Ledy Mail.Ru պորտալին:
«Իմ կենսակերպին վերադառնալ ինձ շատ է օգնել կրծքով կերակրելը, նաև՝ մի քիչ վարժություններն ու մի փոքր ոշադրությունը նրան, թե ինչ եմ ուտում: Դուք գիտեք, ես երբեք չափից շատ չեմ կերել. նույնիսկ երբ հղի էի, հետևում էի քաշիս: Իհարկե, քաշս ավելացավ, բայց դա նորմալ է: Սկզբում ես, իհարկե, մտածում էի՝ այն երբեք չի վերանա, բայց երբեմն որոշ ժամանակ է պետք լինում նախկին քաշին վերադառնալու համար: Այո, ես ստիպված եղա ինչ-որ բան զոհաբերել, բայց ոչ շատ բան»,- ասել է Շակիրան:








































