«Սև ուրբաթի» և դրան հաջորդող հանգստյան օրերի վրա ծախսերն այս տարի կրճատվել են: Մանրածախ առևտրի ազգային դաշնության (National Retail Federation, NRF) տվյալներով՝ չորս օրում ԱՄՆ-ի բնակիչները 57,4 միլիարդ դոլար են ծախսել: Մեկ տարի առաջ, ինչպես նշում է The Financial Times-ը, սեզոնի սկզբին ամերիկացիները 59 միլիարդ դոլար էին ծախսել:
Ընդ որում, այս տարի գնումներին մասնակցած ամերիկացիների թիվն, ընդհակառակն՝ աճել է:
Ամենաշատ պահանջարկ վայելող ապրանքները, ինչպես նախկինում, մնում են հագուստն ու էլեկտրոնիկան:










































