Թայլանդում հակակառավարական բողոքների առաջնորդ, երկրի նախկին փոխվարչապետ Սուտհեփ Թհաուգսուբանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է CNN-ը:
«Ձերբակալության որոշումը ստացվել է ապստամբության մեղադրանքի հետ կապված, որի համար մահապատիժ կամ ցմահ բանտարկություն է նախատեսված»,- հայտարարել է Բանգկոկի ոստիկանությունը:
Ավելի վաղ ոստիկանությունը ցանկացել է Թհաուգսուբանին ձերբակալել՝ կառավարական շենքի գրավումը սադրելու համար:
Թհաուգսուբանը բազմիցս պահանջել է վարչապետ Յիգլակ Չինավատի պաշտոնաթողությունը, իսկ նախօրեին նա կոչ է արել երկրի բնակիչներին ազգային գործադուլ սկսել:











































