Change.org կայքում սկսվել է ստորագրահավաք այն բանաձևի համար, ըստ որի երաժշտական Brit Awards մրցանակը կարելի կլինի հանձնել ձիուն, որը սմբակով հարվածել է ռեփեր Դեփիի դեմքին:
Ռեփերի ու նրա ձիու հետ կապված դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին:
Դեփին ցանկացել է ձիավարել, սակայն ընկել է ձիուց ու արժանացել սմբակի հարվածի: Դրանից հետո նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով՝ հիմա ռեփերի վիճակը լավ է:
Նոյեմբերի 30-ին Դեփին Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում նա վիրակապված քթով է:
Լուսանկարում երևում է նաև այն ձին, որը հարվածել է նրան:










































