Չինաստանը 2012 թ. մոտ 20 հազար պաշտոնյայի է տուգանել տարբեր օրենքների խախտման համար՝ պայքարելով ավելորդ բյուրոկրատիայի, շքեղության ու ցուցամոլության դեմ, հայտնել է երկրի կառավարությունը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Չինաստանի նահագահ Սի Ցզինպինը, ով իշխող կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել է անցած տարի, ձեռնամուխ է եղել «հասարակությանը նյարդայնացնող» պաշտոնյաներին գեղեցիկ կյանքից զրկելուն:
Սին հրամայել է կրճատել հանդիսավոր արարողությունները, դադարեցնել անիմաստ ելույթները՝ ձգտելով դարձնել չինական բյուրոկրատիան առավել արդյունավետ:
Գործակալությունը նշում է, որ կուսակցության հակակոռուպցիոն գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ պաշտոնյաները խախտել են այդ օրենքները ու հիմնականում ստացել վարչական կամ ներկուսակցական նկատողություններ:
Սակայն փորձագետները նշել են, որ ավելի քան 5 հազար պաշտոնյաներ խախտել են օրենքները՝ կապված ծառայողական մեքենաների հետ, 903-ը մեղադրվել են տոնական միջոցառումների ժամանակ ավելորդ ցուցամոլության, մյուսները՝ ծուլության մեջ:










































