Շվեդիայի Հեգանես քաղաքի քաղաքապետ Պիտեր Կովաչը Volvo-ի՝ մեծ հռչակ ձեռք բերած գովազդի մոտիվներով հոլովակ է նկարահանել: Volvo-ի գովազդում նկարահանվել է Ժան-Կլոդ Վան Դամը, որում ցուցադրում է ֆիրմային երկու բեռնատարների համընթաց ու կայուն շարժը, ինչի արդյունքում հնարավոր է դառնում դերասանի կողմից շպագատի ցուցադրումը երկու մեքենաների միջև՝ ոտքերը կողային հայելիներին հենած: Այս մասին հայտնում է The Local-ը:
Քաղաքապետին հաջողվել է աստղին կրկնօրինակել միայն մասնակի: Նա փորձն իրականացրել է Volkswagen-ի երկու մարդատար մեքենաների վրա: Նա չի կարողացել նմանակել նաև Վան Դամի «քարե» դեմքը:
Հստակ հայտնի չէ հոլովակի նկարահանման քաղաքապետի նպատակը: Հավանաբար նա այդ կերպ ցանկացել է իր հնարավորությունները ցուցադրել ընտրողներին:









































