2013թ. ընթացքում Թուրքիայի իշխանությունները ձերբակալել և արտաքսել են եվրոպական երկրների 1100 քաղաքացիների, որոնք փորձել են հայտնվել Սիրիայում, որպեսզի միավորվեն խմբավորումներին, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ: Այս մասին հաղորդում է Haberturk-ը՝ վկայակոչելով Թուրքիայի հատուկ ծառայությունների իր աղբյուրը:
Պարբերականը նշում է, որ եվրոպացի ջիհադիստների մեծ մասը փորձում է հասնել Սիրիա Գերմանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից:
Տարեսկզբից Թուրքիայում իրականացվել է եվրոպացիների ձերբակալության առնվազն 41 գործողություն, որոնք պատրաստվել են կռվել Սիրիայում: Պարբերականի փոխանցմամբ՝ եվրոպական երկրների իշխանությունները պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում Թուրքիային կասկածելի քաղաքացիների մասին:











































