Friday, 03 05 2024
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24

Հեղափոխության «կարմիր գիծը»` որևէ փոխզիջում օլիգարխիային

Թավշյա հեղափոխության հետևանքները, իհարկե, առայժմ մակերեսային հարթության վրա իրենց զգացնել են տալիս քաղաքական լեգալ հարթակներում: Թավշյա հեղափոխությունը, նրա արժեքները դարձել են ինդիկատորային` ազդելով քաղաքական, պետական սուբյեկտների գործունեության վրա:

ՀՅԴ-ն մանդատից զրկում է կարկառուն կուսակցականի` ընդամենը մեկ քվեարկության համար, նույնը չի հանդգնում անել ՀՀԿ-ն` չնայած այն հանգամանքին, որ Ֆելիքս Ցոլակյանը փաստորեն համերաշխվել է համաժողովրդական շարժման հետ:

Այսօր ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր։ Սա լակմուսային քվեարկություն է, որ բացահայտում է, թե խորհրդարանում այլևս գոյություն չունի նախկին մեծամասնությունը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ արդեն ձևավորվել է խորհրդարանական մեկ այլ մեծամասնություն, որը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին: Գործող խորհրդարանում նման մեծամասնություն պրակտիկորեն ձևավորվել չի կարող: Ավելին` նման մեծամասնության ձևավորումը նույնիսկ հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանը, օրակարգին, որովհետև Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության միակ առաքելությունը պետք է լինի հնարավորինս սեղմ ժամկետներում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Որևէ այլ օրակարգ, համակարգի սեգմենտների հետ բովանդակային քննարկումներ ձևախեղելու են հեղափոխության հիմնական պահանջը:

Ժողովուրդը, հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմ են հայտարարել օլիգարխիկ համակարգին: Խոշոր կապիտալը պետք է հեռանա քաղաքականությունից և դա իր արտացոլումը պետք է գտնի խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքներում: Այսպես կոչված` հաշտության տուրքը, որի միջոցով օլիգարխիան պետք է իրավական լեգալ մեխանիզմներով հատուցի հասարակությանը, պետք է դառնա այս հեղափոխության հիմնական հետևանքներից մեկը: Սա է որակապես նոր համակարգ, մրցունակ պետություն ստեղծելու բանաձևը:

Հեղափոխությունը պետք է կազմաքանդի քրեաօլիգարխիկ ողջ համակարգը` բացառելով կոմպրոմիս դրա որևէ սեգմենտի հետ, այլապես` Հայաստանը կկրկնի Ուկրաինայի դառը փորձը, երբ Յանուկովիչի օլիգարխիային փոխարինելու եկավ Պորոշենկոյի օլիգարխիան:

Այստեղ էլ գալիս ենք հիմնական ինտրիգին, որը, առանց չափազանցության, կարող է ճակատագրական դառնալ թավշյա հեղափոխության հեռանկարի համար: Քրեաօլիգարխիան ավելի տարողունակ ու բազմաշերտ է և չի կարող սահմանափակվել միայն ՀՀԿ-ով:

Օրինակ` ՀՅԴ-ն տարիներ շարունակ սերտաճել է քրեաօլիգարխիկ համակարգին և այնտեղ ստացել է իր քվոտաները: Արդյո՞ք ՀՅԴ-ն կարող է «համաներվել» միայն այն բանի համար, որ կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու «բանադրել» է Աղվան Վարդանյանին: Դա բավարա՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցության ձեռք մեկնի ՀՅԴ-ին, ըստ էության՝ դեակտուալացնելով արտահերթ ընտրությունների թեման:

Կամ` Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, թե՞ դադարեց այդպիսին լինելուց` հեղափոխությանն իր 31 մանդատները նվիրելուց հետո: Կամ` արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը կդառնա հեղափոխության բարեկամը, եթե հրապարակավ հավաստիացնի, որ մայիսի 8-ին քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև օլիգարխիայի նկատմամբ վերաբերմունքով է պայմանավորված, թե ինչքանով հաղթական հանգրվանին կհասնի թավշյա հեղափոխությունը:

Հեղափոխության հիմնական նպատակը ոչ թե ժամանակավոր կառավարություն ձևավորելն ու ժողովրդի թեկնածուին վարչապետ դարձնելն է, այլ արտահերթ ընտրություններն ու քրեաօլիգարխիայի ջախջախումը:

Նիկոլ Փաշինյանը հենց այս տրամաբանության մեջ պետք է կառուցի իր մարտավարությունը` կազմակերպելով քրեաօլիգարխիայի անխտիր բոլոր սեգմենտների կապիտուլյացիան հասարակության առջև: Գագիկ Ծառուկյանը և ՀՅԴ-ն` իրենց այսօրվա կեցվածքով, ոչ թե նպաստում են համաժողովրդական շարժման հաղթանակին, այլ, ըստ էության, կապիտուլացվում են հասարակության առջև` ակնկալելով վերջինիս բարեհաճությունը: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պետք է ձևակերպի այս կապիտուլյացիան` այս կուսակցությունների հետ համագործակցելու և նրանց ռեստավրացնելու փոխարեն:

Քրեաօլիգարխիան չի կարող տարբերակվել, չեն կարող լինել «բարի» և «չար» օլիգարխներ: Հնարավոր չէ մի ձեռքով կազմաքանդել ՀՀԿ քրեաօլիգարխիան, մյուս ձեռքով սեղմել Գագիկ Ծառուկյանի կամ Խաչատուր Սուքիասյանի ձեռքը: Այս կոնտրաստը պետք է լուրջ մտորելու տեղիք տա թավշյա հեղափոխության առաջնորդներին: Անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների, օլիգարխիայի կազմաքանդման, կապիտալի և քաղաքականության տարանջատման, կապիտալի սոցիալական պատասխանատվության հարցերը լուծել այսօր, երբ փողոցը դեռ ակտիվ է: Հակառակ պարագայում` հակահեղափոխության ռևանշը կդառնա իրական:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում