Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն իր կարծիքն է հայտնել այն ակումբների մասին, որոնք Գերմանիայի առաջնության շրջանակներում կարող են մրցակցել մյունխենցիների դեմ:
««Բորուսիա»-ն, իհարկե, մրցունակ է բոլոր հարթությունների վրա: «Բայեր»-ը շատ հզոր թիմ է, «Շալկե»-ն անընդմեջ բարելավում է խաղը: «Համբուրգ»-ը նույնպես վատ չի խաղում: Կարծում եմ` մենք լուրջ մրցակիցներ ունենք»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ն Գերմանիայի առաջնության միանձնյա առաջատարն է: 14 տուրերից հետո թիմն իր ակտիվում 38 միավոր է գրանցել:








































