Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի կարծիքով` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղի ելքը որոշեց հանդիպման մրցավարը:
24-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ մրցավարը պարտավոր էր հեռացնել խաղադաշտից Անդեր Իտուրասպեին` Նեյմարի դեմ պայքարում կանոնները խախտելու համար: Հիշեցնենք` նշված դրվագում բասկը դեղին քարտ ստացավ:
«Մրցավարը փոխեց խաղի ամբողջ ընթացքն ու ելքը: Փաստորեն, Նեյմարը կարող էր գոլի հեղինակ դառնալ` մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ: Մրցավարը չկարողացավ ճիշտ կատարել իր աշխատանքը:
Այժմ կարևոր է շարունակել ցուցադրել մեր ֆուտբոլը`անհրաժեշտ դասեր քաղելով վերջին պարտություններից»,- Marca-ն մեջբերում է Բուսկետսի խոսքերը:











































