Այսօր երեկոյան Երևանում պայմանագիր կստորագրվի «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին Հրազդանում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Միլլերը հայտնել է նաև, որ ռուսական գազը այսուհետ Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, սակայն կոնկրետ թվեր չնշեց:







































