«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին մասնավոր այցով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն խոսակցությունները, թե նա Միացյալ Նահանգներ է մեկնել առողջական խնդիրների պատճառով, իրականությանը չեն համապատասխանում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարի է՝ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է և հանգստի կարիք ունի: «Նրա ընտանիքի մեծ մասն ԱՄՆ-ում է: Ամենայն հավանականությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի կեսերին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը հավաստեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդը չհաղթեց ձայնագողության պատճառով:










































